ԳԳոհար Սարգսյան

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձով է հանդես եկել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Խորին ցավակցություն ենք հայտնում ք. Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ուղերձում:

Ինչպես վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
 
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
 
Պայթյունի զոհերի թիվը հասել էր 5-ի:
 
ՆԳՆ-ից հայտնել են, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում