ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ-ն համաձայնություն է տվել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԱԺ-ն համաձայնություն է տվել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին նախագիծ է հրապարակել:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն տալ համաձայնություն»,- նշված է որոշման նախագծում:

Մեկ այլ նախագծով ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն է տրվել: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն տալ համաձայնություն»,- նշված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում