- 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու,
- 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 18 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,
- 10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,
- 5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
- 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի,
- 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և գույքային վնաս պատճառելու խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով:
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խոշտանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խոշտանգման և այլ դեպքեր:
- անձնական ունեցվածքի գողության 3 դեպք,
- բնակարանային գողության 1 դեպք:










