ԼԼուսինե Մուրադյան

Էսկալացիայի վտանգ կա, քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ձեռքը ձեռքի չենք սեղմել. Միրզոյան

Էսկալացիայի վտանգ կա, քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ձեռքը ձեռքի չենք սեղմել. Միրզոյան

Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել և ձեռքը ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգ կա: Դա կարող է լինել տեխնիկական ինչ-որ բանից՝ կայծից հրդեհ բռնկվի, մյուս կողմից` կարող է լինել պլան՝ որպես այդպիսին: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր վտանգի մասին հայտարարությանը:

«Կոնկրետ բանի գույժ չէ, որ հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Առնվազն իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը կրակում խաղաղության հաստատման մասին երկկողմանիորեն համաձայնեցված տեքստի պարագայում անգամ, Միրզոյանը պատասխանեց՝ Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ համատեղ ստեղծել միասնական հետաքննող մեխանիզմ և այդ մեխանիզմի արդյունքում պարզել՝ հրամա՞ն են կատարում զինվորները, թե՞ ինքնուրույն գործողություններ են կատարում:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման վրա: Նա նշել էր, որ հակամարտության վտանգ են տեսնում և ակտիվորեն ներգրավված են՝ կանխելու բախումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում