ԼԼիլիթ Ասատրյան

Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի հողամասը կամրացվի ԿԳՄՍՆ-ին

Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի հողամասը կամրացվի ԿԳՄՍՆ-ին

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով նախատեսվում է Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող 4 հա մակերեսով հողամասը, որի շուկայակական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 մլն դրամ, ամրացնել ԿԳՄՍՆ-ին: 

Օրգով գյուղում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածքների, իսկ գործառնական նշանակությունը՝ պատմական և մշակութային, որը, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամաս է, միաժամանակ, առաջնորդվելով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, համաձայն որի՝ Կոմիտեի գործողությունը չի տարածվում նշված հողամասերի վրա, հետևաբար՝ ներկայացված նախագծով առաջարկվում է հողամասն ամրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց.

«Սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում Դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է: Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հա մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին՝ հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում