ԳԳոհար Սիմոնյան

Կեղծ եզրակացության հիման վրա պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ էժան

Կեղծ եզրակացության հիման վրա պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ էժան

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ ՍՊԸ-ն, նշված առաջարկի հիման րա, 16.02.2017թ. իրականացրել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինության և 796.6 քմ. մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում՝ չնայած նշված անշարժ գույքը գնահատվել է 39.2մլն ՀՀ դրամ, ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշմամբ՝ այն ւղղակի վաճառքով օտարվել է 22.4մլն ՀՀ դրամով:

Հետագայում, 2019թ. ընթացքում, կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. դրությամբ շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. կարող էր կազմել ոչ թե 39.22մլն ՀՀ դրամ, այլ՝ 80մլն ՀՀ դրամ: Այսինքն՝ 2 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից: Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում