ԳԳոհար Սիմոնյան

Արդարադատության նախարարության աշխատանքը գործընկեր երկրների համար կարող է դիտվել որպես լավագույն օրինակ

Արդարադատության նախարարության աշխատանքը գործընկեր երկրների համար կարող է դիտվել որպես լավագույն օրինակ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր  ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի բարեփոխման նախաձեռություններին աջակցելու ու համատեղ  արդյունք գրանցելու հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին  փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում