ՄՄարիա Գաբրիելյան

Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ

Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 
«Բոլորի առողջական վիճակը բավարար է։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեոյի փողոցների հատման հատվածում։ 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում