ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը և Տատյանա Մացուրան քննարկել են փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները

Անահիտ Մանասյանը և  Տատյանա Մացուրան քննարկել են փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրային։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Հյուրին ուղեկցել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը:

 

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված համակարգային և հետևողական քայլերով։
 

 

Պաշտպանը նշել է, որ իր աշխատանքի ուղղությունները բավական ընդգրկուն են, ի թիվս այլնի, ներառելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։

 

Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին։

 

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն իրավական հստակություն, այլև քաղաքական կամք, հանրային գիտակցության բարձրացում և ոլորտային համակարգված մոտեցում։ Այս համատեքստում նա կարևորել է մեր երկրում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն էական ազդեցություն է ունեցել նման դեպքերի բացահայտման, կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում։

 

Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներին՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի տարածման աճը, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից արվող հայտարարություններում։ Նա նշել է, որ այս երևույթները լրջորեն խաթարում են հանդուրժողականության և իրավահավասարության սկզբունքները։
 

 

Քննարկման առանցքային թեմաներից էր նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։

 

«Թեև տարիների ընթացքում այս ոլորտում արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ, այնուամենայնիվ առկա են խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համապարփակ օրենսդրական բարեփոխումների և նպատակային պետական քաղաքականության միջոցով։ Այդ համատեքստում օրենքի ընդունումը կդառնա առանցքային քայլ՝ ուղղված հավասարության երաշխավորմանը»,- ասել է Պաշտպանը։

 

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները՝ ուղղված քննարկված ոլորտներում առկա խնդիրների առավել արդյունավետ հաղթահարմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում