ՄՄարիա Գաբրիելյան

Վթար Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին. կան զոհ և տուժած

Վթար Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին. կան զոհ և տուժած

Մայիսի 23-ին՝ ժամը 12:11-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 200 մետր) և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:  

Շտապօգնության աշխատակիցը արձանագրել է վարորդի մահը, փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը:

 

Նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում