ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները հետաձգելու նպատակով: Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ որոշմամբ առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թ. մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թ. հունվարի 1-ից։

Որոշմամբ առաջարկվում է նաև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտում ներառվող տվյալների ցանկում լրացնել ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում