ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։

Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

50 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 15․600․124 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 33․372․625 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

14 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11․501․946 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․328․269 ՀՀ դրամ: Ցանկը՝ այստեղ։

18 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 141․835․000 ՀՀ դրամ։ Ցանկը՝ այստեղ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում