ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի քրեական ոստիկանները թմրամիջոցների իրացման շղթա են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Արմավիրի քրեական ոստիկանները թմրամիջոցների իրացման շղթա են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվեցին Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հայտնի դարձավ, որ մեծամորցուն էլ թմրամիջոց է իրացրել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող 65-ամյա մի տղամարդ։ Վերջինիս բնակարանի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ։ 65-ամյա տղամարդը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում