ԼԼիլիթ Ասատրյան

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում