ԼԼիլիթ Ասատրյան

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել Արա Բադոյանին:

Դատարանից «Լուրերին» տեղեկացրել են, որ հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, որոշվել է ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցել նշանակված պատժին:

Մեղադրյալը փաստացի անազատության մեջ կանցկացնի 1 տարի 11 ամիս 23 օր:

Գլխավոր դատախազությունից էլ «Լուրերին» հայտնել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը, նոյեմբերի 9-ի գիշերը, ճեղքելով Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած այդ ժամանակ ԱԺ նախագահ Միրզոյանին, և նրան հարվածելու ուղղակի դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ ներկաները գետնից բարձրացրել են արդեն իսկ անգիտակից վիճակում գտնվող Արարատ Միրզոյանին և նրան տեղափոխել հիվանդանոց։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում