ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր:

Ժամը 13:20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրու Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ ներարկիչում մեթադոն է:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետագա գործողությունների արդյունքում ստացվել են հիմնավոր տվյալներ, որ մեթադոնային լուծույթը 62-ամյա տղամարդուն իրացրել է նրա հետ ձերբակալված 53-ամյա գյումրեցին:

53-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում