ԱԱրևիկ Աբելյան

Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվեց

Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվեց

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հաստատել է քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Կարեն Գասպարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 8-ին Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ վերջինիս դստեր կողմից Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ: Պարզաբանումների և հաշտվելու պատրվակով՝ նույն օրը Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, նրա ընկերների ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Արդյունքում՝ Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել, Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով՝ ներողություն է խնդրել նրանից:

Նախաքննական մարմինը հաղորդում է, որ Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում