ՌՌոզա Խաչատրյան

Ամբաստանյալ Լևոն Երանոսյանը այգի է մշակում

Ամբաստանյալ Լևոն Երանոսյանը այգի է մշակում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ  Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալի պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան: Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչով է հիմա զբաղվում՝ Լևոն Երանոսյանը պատասխանել է. «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում, այգի եմ մշակում»:

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ, լիազորությունների շրջանակից  դուրս կատարած գործողությունների համար, որոնք էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում