ՄՄարիամ Պետրոսյան

Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության: Նախաքննության ընթացքում  պարզվել էին միջադեպի մի շարք հանգամանքներ. հանցագործություն կատարած անձանցից երկուսի՝ Եղեգնաձորի բնակիչներ եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյանների ինքնությունը: 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում