ԳԳոհար Սարգսյան

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկություն հաղորդելով նախորդ օրը սոցցանցերում տարածված մի տեսանյութի կապակցությամբ։

 
«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

 

Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,– գրել է նա։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում