ՎՎահե Դավթյան

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։

 

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։

 

Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ներուժը, այդ թվում՝ փորձի փոխանակման և կրթական ոլորտներում։
 

 

Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի ոլորտին, այդ թվում՝ միգրացիայի համակարգի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարին։
 
Արմեն Ղազարյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս ընթացքը, այդ թվում՝ ԵՄ-ի գնահատման առաքելությունների հետ կատարված աշխատանքը։
Բենցե Ռետվարը շեշտել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի ներդրած ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման մասով։ Հունգարիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը նշեց, որ Հայաստանին դիտարկում են որպես այս ոլորտում ԵՄ-ի դրականորեն համագործակցող երկիր, ինչը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղություններով։

 

 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության զարգացման մտադրության մասին փոխըմբռնման հուշագիր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում