Փորձ է արվում սեպ խրել իմ և Փաշինյանի միջև. Դավիթ Սանասարյան

Փորձ է արվում սեպ խրել իմ և Փաշինյանի միջև. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե վարչապետին իր մասին սխալ տեղեկատվություն են հաղորդել՝ այդ կերպ փորձելով սեպ խրել իր և Նիկոլ Փաշինյանի միջև: «Ես զգացմունքային դաշտ չտեղափոխվեցի և հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող «հեմոդիալեզի գործի»  վերաբերյալ  պատմությունը կհասնի իր տրամաբանական ավարտին»,- նշել է Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված՝ ԱԱԾ-ն  հայտարարել էր, որ բավարար ապացույցներ ունի այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով, իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում