ՔՔրիստինե Ոսկանյան

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025 թ․ առաջին եռամսյակի համառոտագիրը։

Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին և այլն։ Համառոտագիրը եզրափակվում է տարբեր երկրներում հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական և վարչարարական նոր նախաձեռնությունների համառոտ նկարագրով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում