ԼԼիլիթ Ասատրյան

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին վերաբերող օրենքի նախագծի հարցը

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին վերաբերող օրենքի նախագծի հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ 

 

Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։

 

Քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը, շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված ձեռքբերումների դեպքում հարկային գործակալի պարտավորությունը կատարելու պարագայում տուգանքի բացառումը, ներմուծման և արտահանման գործարքների ժամանակ արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հարկային հաշվառման կանոնների հստակեցումն ու համակարգումը, անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ հաշվանցման որոշ խնդիրներ, պասիվ եկամուտ ստացող ֆիզիկական անձի մահվան դեպքում տնտեսվարողների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված բացասական հետևանքների կիրառման խնդիրները։

 

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում