ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Գլխավոր դատախազություն

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով, «անտառային նպատակային նշանակության» 16 հազար 870 քմ (1,6 հա) մակերեսով հողամասը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լ.Դ.-ի միջև 2005 թվականի հունիսի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել նաև հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում