ԱԱնի Օհանյան

Տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ. անվտանգության աշխատակիցների հետ վիճաբանած տղամարդը տեղափոխվել է բաժին

Տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ. անվտանգության աշխատակիցների հետ վիճաբանած տղամարդը տեղափոխվել է բաժին

Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն:

Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը չի թույլատրել:

Չենթարկվելով անվտանգության աշխատակցի պահանջին՝ լճաշենցին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում