ՄՄարիա Գաբրիելյան

Դատախազությունը 2024 թ. վերականգնել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք. ամփոփում

Դատախազությունը 2024 թ. վերականգնել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք. ամփոփում

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447):

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:

Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում