ՎՎարդան Հովսեփյան

ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալներին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակային նյութերը

ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալներին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակային նյութերը

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ բարձրացված խնդիրների մանրամասներին տեղում ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում