ԱԱսպրամ Սարատիկյան

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22:30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
 
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր:

 

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում