ԳԳոհար Սարգսյան

Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է

Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է

Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 

«Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել և ում կողմից։ Բացի դրանից՝ հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց։

 

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան մեծի 53 հասցեի հարակից տարածքում, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ, որը ձերբակալվել է։

 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով դանակ, որը, նախանական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում