ԼԼիլիթ Ասատրյան

Ժամանակավորապես արգելվել է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների մսի և ենթամթերքների, չմշակված մորթերի ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների մսի և ենթամթերքների, չմշակված մորթերի ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025 թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում