ԼԼիլիթ Ասատրյան

Սրբուհի Գալյանը հրավիրում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի հանրային քննարկման

Սրբուհի Գալյանը հրավիրում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի հանրային քննարկման

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրավիրում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, իրավաբան գործընկերներ, տնտեսվարողներ և շահագրգիռ հանրություն

 
Վերջերս Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ:
 

Մեդիատիրույթում և սոցիալական հարթակներում պարբերաբար շարունակվում են նախագծի վերաբերյալ քննարկումները և, հատկապես, պնդումները, իբրև թե փոփոխությունների հիմնական նպատակն է պարտադրել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին վարչական ակտով նախատեսված տուգանքները վճարել մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը:

 

Որևէ միտում չի եղել պարտադրել ձեզ տուգանքներ կամ այլ դրամական պահանջներ վճարել՝ չսպասելով դրա կապակցությամբ դատական ակտի կայացմանը, և նման միտում օբյեկտիվորեն չէր կարող լինել:

 

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ.

 
Կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը մեր բոլոր նախաձեռնությունների, այդ թվում՝ այս նախագծի վերաբերյալ: Ուստի մեր կողմից նախատեսվում է իրականացնել հանրային քննարկում, որին կարող եք մասնակցել յուրաքանչյուրդ՝ գրանցվելով այս ուղերձին կից ներկայացված հղումով»,- նշված է գրառման մեջ:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում