ԼԼիլիթ Ասատրյան

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

 

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում