ՄՄարիամ Պետրոսյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու և, որպես այլընտրանքային միջոց, գրավ կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունը: Գրավի չափ է առաջարկվել սահմանել մինչև 5 մլն դրամ գումար: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հիվանդությունները կալանքի պայմաններում սրվում են, և դա այն պարագայում, երբ դատարանի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնագետը եզրակացություն է տվել կալանքի հետ բուժման անհամատեղելիության վերաբերյալ:  Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Մի քանի ամիս է՝ վերջինս  բուժվում է տարբեր հիվանդանոցներում, դրանց թվում՝ քաղաքացիական: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում