ՄՄերի Ներսիսյան

Դատախազությունն առանձնահատուկ կհետևի Հայկ Հարությունյանի գործին

Դատախազությունն առանձնահատուկ կհետևի Հայկ Հարությունյանի գործին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հանդես է եկել ֆեյսբուքյան հրապարակմամբ:

«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում, առանձին լրատվամիջոցների պարագայում, սահմաններ չունեն: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին՝ մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»: Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող: 

Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ: Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին»,- ասվում է գրառման մեջ: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում