ԼԼիլիթ Ասատրյան

Տաշիրում կասեցվել է նախադպրոցական ուսհաստատության խոհանոցի արտադրական գործունեությունը

Տաշիրում կասեցվել է նախադպրոցական ուսհաստատության խոհանոցի արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ.

 

Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են բորբոսի հետքեր։

 

Ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները: Մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը գտնվել են վատթար վիճակում, մակերեսներն անհարթ են, առկա են ճեղքեր, ինչի պատճառով հնարավոր չէ հեշտությամբ մաքրել և ախտահանել։

 

Չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։

 

Չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

 

Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում