ԴԴիանա Գասպարյան

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. ՀՀ գլխավոր դատախազություն

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. ՀՀ գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում