ՎՎարդուհի Հարությունյան

Ամերիկյան կողմը պետք է բախվի իր քաղաքականության հետևանքներին. Բերբոք

Ամերիկյան կողմը պետք է բախվի իր քաղաքականության հետևանքներին. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի ամերիկյան կողմը բախվի իր քաղաքականության հետևանքներին:

«Մենք կմեծացնենք ճնշումը ամերիկացիների վրա, որպեսզի նրանք հասկանան, որ շատ բան կկորցնեն, եթե դադարեն աջակցել Եվրոպայի լիբերալ ժողովրդավարություններին»,- նշել է Բերբոքը, հավելել՝ ոչ ոք իրավունք չունի պատերազմի և խաղաղության մասին որոշումներ կայացնել՝ շրջանցելով Ուկրաինան կամ Եվրոպան: Բերբոքի խոսքով՝ դա Գերմանիայի հստակ դիրքորոշումն է:

Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է նոր «բեկումնային պահ», ինչպես երեք տարի առաջ, երբ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողությունները։

«Շինծու խաղաղությունը, որը շանտաժ կամ կապիտուլյացիա է, խաղաղություն չէ: Ընդհակառակը, դա է՛լ ավելի մեծ պատերազմի ու հետագա բռնության  նախապատրաստություն է»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում