ԼԼիլիթ Ասատրյան

Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող Մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փողոց) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից;

 

Մասնավորապես՝
 
- խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով.
 
- խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն.
 
- լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման չենթարկվող նյութերից։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում