ՄՄարիա Գաբրիելյան

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։

Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբաններին վերապատրաստող մասնագետների դասընթացներ: Առաջիկայում նախատեսված է առավել լայն շրջանակի ընդգրկում վերապատրաստման գործնթացում:

Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Համակարգի ներդրման ծրագրային պատասխանատու Լիանա Թովմասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջիկայում նախատեսում է էլեկտրոնային համակարգի պիլոտային գործարկում, որին կներգրավվեն նաև գործող փաստաբանները:

Փաստաբանների պալատի անդամ Սրբուհի Գոլոյանը նշել է. «Այս պահին, կարող եմ արձանագրել, որ բավական մատչելի ծրագիր էր պատրաստված և դժվարություններ չի առաջացնի: Շատ հարցերի լուծումներ են տրված այս ծրագրով: Իհարկե, ցանկացած ծրագիր, որ ներդրվում է, պետք է փորձարկել, և, բնականաբար, խնդիրներ ի հայտ կգան փորձարկման դեպքում»:

Փաստաբան Վիկտորյա Գասպարյանը հավելել է. «Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ, շատ լավ է կազմվել ծրագիրը: Վերապատրաստման ընթացքում որոշակի նկատառումներ են արվել, որոնք հետագայում հաշվի կառնվեն»։

Համակարգը նախատեսվում է պաշտոնապես գործարկել 2025 թ. գարնանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում