ԼԼիլիթ Ասատրյան

Բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պետք է ստանան գնահատականներ. Արփինե Սարգսյանը՝ «Զարյա-3»-ի կիրառման մասին

Բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պետք է ստանան գնահատականներ. Արփինե Սարգսյանը՝ «Զարյա-3»-ի կիրառման մասին

Բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պետք է ստանան գնահատականներ. արդյոք դրանք իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞ անբեկոր, և այլն և այլն: Ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով 2024 թվականի հունիսին «Զարյա-3» տեսակի հատուկ միջոց կիրառելու վերաբերյալ հարցին:

«Ես տարբեր քննարկումների ընթացքում տեղեկատվության փոխանակում եմ ունեցել ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ։

Սրանք հարցեր են, որոնք այլևս Ներքին գործերի նախարարության կողմից գնահատականի արժանանալ չեն կարող, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։

«Իրավական պետության դեպքում, բացի պատշաճ գործիքակազմից, այլ գործիքակազմերի կիրառումը պետությանը բնորոշ վարքագիծ չի կարող լինել երբևիցե»,- ասաց նա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում