ԱԱսպրամ Սարատիկյան

«Սևան» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր և թմրամիջոցներ

«Սևան» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր և թմրամիջոցներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ ազատազրկված անձանց կողմից արգելված իրեր և թմրամիջոցներ պահելու մասին։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 14-ին խուզարկություն են իրականացրել հիմնարկի տարածքում և նախկին արհեստանոցի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել թմրամիջոցի նմանվող, 0,4 գրամ քաշով սպիտակ փոշեզանգված, երկու ներարկիչ՝ իրենց ասեղներով, որոնցից մեկի մեջ առկա է եղել թափանցիկ հեղուկ։

Հայտնաբերված իրերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում