ԼԼիլիթ Ասատրյան

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ խուլիգանության ևառողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. ՔԿ

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ խուլիգանության ևառողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. ՔԿ

2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նույնը օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող անձինք ծագած վիճաբանությունից հետո հետապնդել են մյուս ավտոմեքենային և չթույլատրելի հատվածում կանգնելով խոչընդոտել են վերջինիս տեղաշարժը:

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում Վ.Մ.-ն, իջնելով մեքենայից, հարվածել է Տ.Ա.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո իր մոտ գտնվող զենքով հարվածել է Ռ.Ռ.-ին՝ գլխի հատվածում, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին:

Այնուհետև, Վ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, դիտավորությամբ շարունակել են ընկած վիճակում ոտքերով հարվածներ հասցնել Ռ.Ռ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո Ռ.Մ.-ն կրակել է Ռ.Ռ.-ի ուղղությամբ: Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումից հետո խումբը դիմել է փախուստի:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ռ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Վ.Մ.-ի և Ռ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:  

2024 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում