ԼԼիլիթ Ասատրյան

Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն

Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն

Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

Նույն օրը Արմավիրի քրեական ու Վաղարշապատի համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե։ Բակի տեսանելի մասերում հայտնաբերել են առանց համապատասխան ակցիզի, տնային պայմաններում պատրաստված մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղու և ոգելից խմիչքների պատրաստի շշեր՝ փաթեթավորված վիճակում։Հայտնաբերվել են նաև կիսապատրաստի արտադրանք, տարաներով սպիրտ, մեծ քանակությամբ դատարկ շշեր, խցաններ և համապատասխան սարքավորումներ։

 

75-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն և արտադրությամբ ինքն է զբաղվում:

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում