Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

ՄԻՊ ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

ՄԻՊ ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։ «Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։
 
Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։

Նշենք, որ Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից և  քաղաքացիական հասարակության յոթ կազմակերպությունների մեկական ներկայացուցչից։ Համակարգող խորհրդի նախագահն է արդարադատության նախարարը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում