ԼԼիլիթ Ասատրյան

Դեկտեմբերի 23-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 136 դեպք

Դեկտեմբերի 23-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 136 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39,

թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանություն նախապատրաստելու, ինքնիրավչության, այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, բնական գազի խողովակաշարերին միացում կատարելու, կանխամտածված սնանկության և կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ իրացման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 5-ը։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում