ԼԼիլիթ Ասատրյան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմերն ավելացվել են. Դատական իշխանություն

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմերն ավելացվել են. Դատական իշխանություն

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված՝ մասնավոր մեղադրանքով վարույթը իրավասու դատավորների կողմից կիրառելու պահանջի իրացման նպատակով՝ ՀՀ կառավարությունն իր 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1551-Ա որոշմամբ հավանություն է տվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2024 թ. առաջարկությանը: Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:

 

Արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների համաձայն, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմերն ավելացվել են համապատասխան քանակով, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերի դատական կարգով պատշաճ քննությունը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան դատարանների դատավորների թվակազմի ավելացման արդյունքում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին առաջարկված դատավորների թեկնածուները սույն թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ստանձնել են համապատասխան դատարանների դատավորի պաշտոնը, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերը՝ սույն թվականի դեկտեմբերի 17-ից կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և բոլոր մարզային դատարաններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում