ՄՄարիա Գաբրիելյան

Տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ

Տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում:

 
Եվրոպոլում Հայաստանի Հանրապետությունը կունենա կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում՝ կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և անդամ երկրների հետ համագործակցության խորացումը:

 

Եվրոպոլի հետ համագործակցության նոր ձևաչափը կնպաստի անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում