ԼԼիլիթ Ասատրյան

Հակակոռուպցիոն դատարանը ԱԻ նախկին նախարարի և մյուսների մասով վճիռ է հրապարակել

Հակակոռուպցիոն դատարանը ԱԻ նախկին նախարարի և մյուսների մասով վճիռ է հրապարակել

Դատական իշխանությունից հայտնում են, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, որը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար, վերջնական պատիժներ են նշանակվել.

  • ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, 
  • տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,
  • որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։

Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․

  • Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
  • Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
  • Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
  • Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
  • Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում