ԱԱսպրամ Սարատիկյան

23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել. ՔԿ

23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել. ՔԿ

Պարզվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

 

«2024 թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ:

 

Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով:

 

Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի որոշմամբ՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է։

 

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։
 

Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։

 

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ:

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում